Նեյպիդոն Բիրմայի նոր մայրաքաղաքն է, որը կառուցվել է ռազմական խունտային հարգանքի տուրք մատուցելու համար: Վերջինս ղեկավարել է երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այդ ժամանակ Շվեն՝ Բիրմայի բռնապետ կառավարիչը, ծախսել է մոտ 26 մլրդ եվրո՝ վերցնելով այն Կենտրոնական բանկից: Կարելի էր հետևություն անել, որ այդ ամբողջ գումարը նախապես պատկանում էր Հարավարևելյան Ասիայի ամենաաղքատ պետություններից մեկի ժողովրդին:

Սկզբում որոշում կար մայրաքաղաքը տեղափոխել երկրի մշակութային, պատմական և տնտեսական կենտրոն Յանգոն: Քաղաքը գտնվում է ներկայիս մայրաքաղաքից 300 կմ հյուսիս: Այս քաղաքը, որի մակերեսը Նյու Յորքի տարածքի մակերեսից 6 անգամ մեծ է, համարվում է աշխարհում ամենամեծ լքված քաղաքներից մեկը:

Բիրմայի քաղաքները կառուցվել են արևելյան երկրներից ժամանած զբոսաշրջիկների ժամանցն ապահովելու նպատակով:

Կառավարությունը հարյուրավոր միլիոն դոլարներ է ծախսել իր երկրի բնակչությանը բնակարաններով ապահովելու համար:

Սակայն քաղաքը դատարկ է. այնտեղ գրեթե ոչ ոք չի բնակվում:

Բիրմայի «մայրաքաղաք» Նեյպիդոյում չկան բնակելի տներ: Այնտեղ են գտնվում միայն վատ նախագծված տուրիստական կառույցներ:

Քաղաքը լի է հյուրանոցներով, ռեստորաններով, ինտերնետի հրաշալի կապ է գործում: Խնդիրն այն է, որ մարդիկ «չեն բավականացնում» այստեղ:  

Տուրիստական համալիրները, թանգարանները, 8 գծանի ճանապարհները ապահովում են քաղաքի արտաքին տեսքը:

Շշուկներ են պտտվում, որ քաղաքում շատ են գետնանցումները՝ մշակված Հյուսիսային Կորեայից եկած փորձագետների կողմից: Իսկ միգուցե հենց այնտե՞ղ են թաքնվում բոլոր բնակիչները: Ո՞վ գիտե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել