Սա իշխանության բռնազավթման մասին պաշտոնական հայտարարություն էր:
Այդ հակասահմանադրական հայտարարության առիթով ոչ մի կուսակցություն դատական գործընթաց չսկսեց:
Դրանից հետո հայտնի «հանրաքվեից» հետո «ընդունվեց» նոր սահմանադրություն, հետո նոր Ընտրական օրենսգիրք, հետո կուսակցական ամենաթողություն ապահովող կուսակցությունների մասին օրենքը, շուտով փոփոխություններ կկատարվեն ԱԺ կանոնակարգում:
Ինչպես հասկանում եք, այդ ամենը կատարվում է Շարմազանովի հայտարարության շրջանակներում:
Հիմա բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ գնում են ընտրությունների և իրենց համար միայն սահմանադրական ճանապարհն է ընդունելի:
Հարց - Այս գրածին ինչ-որ բան պե՞տք է ավելացնել, թե՞ ամեն ինչ արդեն հասկանալի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10210770497595856?notif_t=close_friend_activity¬if_id=1481533433053146
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել