Աշխարհում կա մի քանի երկիր, որտեղի օրենքները ի վիճակի են շոկի ենթարկել մարդկանց:

Ինդոնեզիայի Աչեխ նահանգում պետականորեն գործում են շարիաթի օրենքները: Ողջ աշխարհում դա համարվում է մարդու իրավունքների ոտնահարում: Հատկապես ծանր է կանանց վիճակը, որոնց խստորեն պատժում են յուրաքանչյուր հանցանքի համար:

Անցած ամիս մի աղջիկ 23 անգամ մտրակահարվել էր միայն այն բանի համար, որ չափից շատ էր մոտեցել իր ընկերոջը: Այստեղ բարոյականության բարձր չափանիշներ են գործում, մինչ ամուսնությունը աղջկան արգելվում է ոչ միայն համբուրվել իր ընտրյալի հետ, այլև գրկախառնվել ու բռնել նրա ձեռքը:

Նա այս օրը մտրակի հարվածների արժանացած 13 կանանցից մեկն էր: Հանուն արդարության նշենք, որ նման կերպ են պատժվում նաև տղամարդիկ:

Նրանց պատժում են ալկոհոլ խմելու, ազարտային խաղերի ու միասեռական հարաբերությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել