Image result for palmyraՊալմիրայի «անկումը» ոչ միայն նսեմացնում է Հալեպում սիրիական կառավարական ուժերի, նրանց հարող ներքին և արտաքին խաղացողների հաջողություններն, այլև հավաստում, որ սիրիական հակամարտության ավարտն, այո´, «սարերի հետևում» է: Վերոնշյալ զուգահեռ զարգացումները՝ որպես բոլոր տեսակի քարոզչությանը բացահայտ հակակշիռ, հստակորեն ցույց են տալիս սիրիական ռազմադաշտում առկա իրական, խայտաբղետ պատկերն առ այն, որ այստեղ բացարձակ հաղթողներ, առաջատարներ չկան նաև աշխարհաքաղաքական դերակատարների մրցակցության տեսանկյունից:

Այս իրողությունը նաև Արևմուտքի համարժեք պատասխանն է Ռուսաստանին: Սիրիական թնջուկում այնքան կարևոր Հալեպի ճակատամարտում այնքան մոտ թվացող հաղթանակի պտուղները դեռ չճաշակած` սիրիական բանակը զիջում է (բնավ կարևոր չէ դրա տևողությունը) նաև Մոսկվայի ուղղակի հովանու ներքո գտնվող համաշխարհային պատմամշակութային կենտրոնը, բայց, իհարկե, ոչ այն ներսիրիական ուժերին (տվյալ դեպքում`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը), ում նկատմամբ հաղթանակում է հյուսիսում` Հալեպում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել