Կանադայում կոչ են արել պատասխանատվության ենթարկել Բաքվին` Ջուղայի հայկական խաչքարերը ոչնչացնելու համարBarometer.am-ը գրում է.

Կանադայի Հայ դատի հանձնախումբը ոգեկոչել է Ադրբեջանի կողմից Ջուղայի հին հայկական գերեզմանատան ավերման 11-րդ տարելիցը` Կանադայի կառավարությանը կոչ անելով հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության կոթողները համակարգված ոչնչացնելու համար պատասխանատվության կանչել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Horizon Weekly պարբերականը:

2005թ. Ադրբեջանի կառավարությունն սկսեց Ջուղայի գերեզմանատան ու խաչքարերի վերջնական ոչնչացումը: Կործանվեցին 6-17-րդ դարերում ստեղծված 10 000 խաչքարեր:

Խաչքարերը ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես հայ ժողովրդի մշակութային և կրոնական նշանակալի ժառանգություն և ընդգրկել ոչ նյութական համաշխարհային ժառանգության ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել