Նկարազարդ խեցեղենը, կավե սպասքը այդքան էլ թանկ իր չէ, բայց հարմար է և օգտագործվող:

Չնայած այն լավ չի համադրվում ժամանակակից, մոդայիկ սպասքի հետ, խեցեղենը (կերամիկան) ունի մեկ ոչ պակաս կարևոր առավելություն: Սովորաբար այդպիսի սպասքը ոչ թե սնունդ պահելու կամ կերակուր մատուցելու համար է, այլ տունը զարդարելու:

Համաձայնեք, որ հմտորեն գեղեցիկ նկարազարդված ափսեն ոչ մի բանով չի զիջում ինչ-որ գոբելենի: Բավական է միայն մեկ ակնթարթ նայել, թե ինչպես է վարպետն աշխատում սովորական կավե ամանի հետ, և միանգամից հասկանում ես, որ այդպիսի հրաշքը համարել արվեստի գլուխգործոց՝ տեղին է: Իսկ ձեռքերի ինչպիսի համակարգված շարժումներ է ցույց տալիս վարպետը:

Իհարկե, Արևելքի մարդիկ առաջնահերթ հայտնի են ոչ թե խեցեղենի վրա նկարելու հմտություններով, բայց, ինչպես տեսնում եք, այդ ոլորտում նրանք նույնպես չեն զիջում իրենց մրցակիցներին: 3 րոպեի ընթացքում ոչ բոլորը կկարողանան ստեղծել այսպիսի նկար:

Բրավո, վարպե՛տ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել