Երուսաղեմի Սբ. Հովհան հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր
Ընթերցվածք` Առ. 20.6-22, Բրք. 4.21-24, Բ Կորնթ. 4.1-11, Հովհ. 9.39-10.10

Մեծ պահքի երրորդ շաբաթ օրը Հայ Եկեղեցին տոնախմբում է 4-րդ դարի հայտնի քարոզիչ Երուսաղեմի Սբ. Հովհան հայրապետի և Հայոց Եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների` Սբ. Հովհան Օձնեցի հայրապետի, Սբ. Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու հիշատակը: Հովհաննու Ավետարանի այսօրվա ընթերցվածքը ևս ուղղակիորեն առնչվում է օրվա խորհրդին` ցույց տալով, թե ինչպիսի՛ն է ճշմարիտ հովիվը. նա, ով դռնով է մտնում փարախ և ոչ թե գողերի նման զարտուղի ճանապարհներով, և հոտը, ճանաչելով նրա ձայնը, հետևում է նրան: Այդպիսի հովիվներ եղան մեր ժողովրդի համար մեծ վարդապետները, ովքեր իրենց սրբակեցությամբ, մտքի և հոգու պտուղներով դարերի խորքից հանապազ օրինակ են ծառայում մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել