Այս հզոր դեղամիջոցը կարող է բուժել մի շարք հիվանդություններ։

Սակայն այն պետք է շատ զգուշությամբ օգտագործել և թույլատրվում է միայն 5 տարին 1 անգամ, քանի որ շատ ուժեղ է։

Դեղամիջոցի հիմնական բաղադրիչը սխտորն է, որը համարվում է ամենաառողջարար բանջարեղենը երկրի վրա։

Սխտորն ունի ամենահզոր հակամիկրոբային հատկությունները։

Այս ժողովրդական դեղամիջոցը արդյունավետ է աթերոսկլերոզի, թոքերի հիվանդությունների, սինուսիտների, արթրիտի, հիպերտոնիկ հիվանդությունների, ռևմատիզմի, գաստրիտի, թութքի, տղամարդկանց սեռական անկարողության բուժման համար։

Այն նաև նիհարեցնում է, բարելավում է տեսողությունը, լսողությունը և նյութափոխանակությունը։

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 350գ սխտոր
  • 200մլ 95 տոկոսանոց սպիրտ կամ ռոմ։

Եթե ընտրում եք սպիրտը, ապա այն չպետք է պարունակի մեթանոլ կամ բենզալկոնիումի քլորիդ։

Պատրաստման եղանակը

Սխտորը մաքրել և ճզմել, ավելացնել սպիրտը և խառնուրդը լցնել ապակե տարայի մեջ։

Պահել այն 10 օր, այնուհետ քամել և ևս 2 շաբաթ պահել այն սառնարանում։

Այս դեղամիջոցը պետք է խմել ամեն ուտելուց առաջ՝ 12 օր շարունակ։

Նախաճաշից առաջ ջրի մեջ լցնել 1 կաթիլ և խմել։

Ճաշից առաջ ջրի մեջ լցնել 2 կաթիլ և ընթրիքից առաջ՝ 3 կաթիլ և խմել։

Չափաբաժինները պետք է խստորեն պահպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել