Image result for Լևոն Տեր-ՊետրոսյանՔաղաքական սերնդափոխություն. տոն, որը մեզ հետ չէ
Կարելի ա երկար քննարկել ու հազար ու մի հիմնավորում գտնել մեր երկրի առջև ծառացած խնդիրները բացատրելու համար՝ երկրաշարժ, պատերազմ, բոլոր ժամանակների ապաշնորհ իշխանություն... Բայց իմ խորին համոզմամբ՝ մեր երկրի ամենախորքային պրոբլեմը քաղաքական սերնդափոխության ավանդույթի բացակայությունն ա: էսօր հայտնի դարձավ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորելու ա 72-ամյա Լևոն Տեր-Պետրոսյանը, ով դեռ 68-ում հայտարարեց, որ քաղաքականությամբ զբաղվելու համար ծեր ա: Վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը ճարահատյալ ա գնում էդ քայլին, բայց նաև իր մեղքով, որովհետև անցած 10 և ավելի տարիների ընթացքում էդպես էլ չկարողացավ/չցանկացավ ուժեղ ու խարիզմատիկ հետնորդ «աճեցնել»: Ստեղծված իրավիճակը լավագույն ցուցիչնա էն բանի, որ մեզանում էսպես էլ չի ձևավորվել քաղաքական սերնդափոխության ավանդույթը, որն արդյունավետ պետական համակարգի ամենակարևոր բաղադրիչն ա: Նույն խնդիրը կա մյուս բոլոր կուսակցություններում: Ու հիմա ավելի քան երբևէ հարկավոր են մարդիկ, ովքեր ռեալ գործով զբաղվելու հնարավորություն կունենան, ոչ թե իրենց ժամանակի 80 տոկոսը կվատնեն ավագների մոտ էդ գործի պիտանելությունը հիմնավորելու վրա ու կհուսահատվեն հերթական ձախողումից, որովհետև սովետական «շկոլա» անցած մարդուն դժվար ա ընկալել PR-ի ժամանակակից գրքերից ու, ասենք, Թրամփի քարոզարշավի հաջողված դրվագներից բերված օրինակները: Ու ամեն անգամ, երբ լսում ենք Հայաստանի բոլոր տարիներին գումարված խոհրդարաններում պատգամավոր եղած Գալուստ Սահակյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի ու այլոց պնդումները, թե ինքը ակտիվ քաղաքականության մեջ անելիք ունի, մի տեսակ էդ հուսահատությունն ավելի ա խորանում, քանի որ ակնհայտ ա, որ էդ մարդիկ առնվազն մի 4-5 տարի ա անելիք չունեն, ուր մնաց ապագայում, բայց իրանց «լավատեսությունը», մեղմ ասած, տխրեցնում ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել