«Վարչապետի՝ լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ հարց հնչեց՝ արդյոք շատ ճոխ չէ՝ մեզ նման երկրի համար դեկտեմբերի մոտավորապես 26-27-ից մինչև հունվարի 6-ը արձակուրդ հայտարարել։ Կարեն Կարապետյանը համաձայն էր այդ դիտարկմանը, բայց նշեց, որ հունվարի 3-ից սկսած աշխատանքային օրեր հայտարարելը պետք է լինի օրենքով, բայց քանի որ այժմ նման օրենք ընդունելու համար ժամանակ չկա, մենք շարունակելու ենք 10 օր գոջի ուտել։ Իսկ ահա հաջորդ տարվանից օրենքը, հավանաբար,  կփոխվի։

 

Դա ողջունելի մոտեցում է՝ կեցցե աշխատանքը։ Բարիքները ստեղծվում են աշխատանքով, մարդիկ բարձրացնում են իրենց ինքնագնահատականը աշխատանքով, բոլոր տեսակի նեղվածությունները և դժգոհությունները հաղթահարվում են աշխատանքով։ 10 օր շարունակ խոզի միս և «բլինչիկ» ուտելը բթացնում է մարդուն, փչացնում է նրա տրամադրությունը, մի տեսակ հոգեկան դատարկություն  է առաջացնում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել