«Երևանցիներս վարժվել ենք փողոցային  առևտրի գոյությանը  մայրաքաղաքի ամենաանհավանական հատվածներում՝   սկսած Մատենադարանի մուտքի մոտ  վաճառվող   մանրմունր իրերից,   վերջացրած մետրոյի  գետնանցումներում անմիջապես գետնին վաճառվող   ձկնեղենից, չրերից ու  կանաչուց։ Տպավորություն է ստեղծվել  թե այս .խնդիրը երբեք չի կարգավորվի։ Մյուս  կողմից Էլ՝ բացօթյա առևտրով զբաղվողներն իրենց  առօրյա հացն  են հոգում,   բացի դրանից՝ փողոցում,   անգամ հակահիգիենիկ պայմաններում վաճառվող մթերքն  ավելի  մատչելի  Է որոշ խավերի համար,   քան ձեռք  կբերեին խանութներում։   Զանազան կանաչիներով բեռնված մանկական սայլակն Էլ կանգնեցված էր  Մաշտոցի պողոտայի  մայթին։ Իմիջիայլոց,   գնորդները պասիվ չէին։   Գուցե նրանց գրավել  էր յուրահատուկ  առևտուրը ՝   ուղիղ մանկական սայլակից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել