Image result for русский в сирииԱստիճանաբար կարծես ուվագծվում է, թե ինչ գործառույթներ են իրականացնելու Ռուսաստանից Սիրիա գործուղվող, հիմնականում չեչենական ծագում ունեցող զինծառայողներից կազմված «Արևելք» և «Արևմուտք» հատուկ նշանակության ստորաբաժանումները: Հայտարարված պարտականությունների շրջանակում են Սիրիայի տարբեր շրջաններում ՌԴ օդատիեզերական ուժերին պատկանող ռազմական օբյեկտների պահպանության իրականացումը:

Մինչդեռ, հաշվի առնելով այս ստորաբաժանումների մասնագիտական ուղղվածությունը, կարելի է կանխատեսել, որ ռուսաստանցի զինծառայողները կարող են անմիջական մասնակցություն ունենալ նաև սիրիական բանակի հետ նախաձեռնվելիք համատեղ ցամաքային ռազմագործողություններում՝ մասնավորապես Լաթակիայի և Իդլիբի լեռնային շրջաններում: Իսկ մինչ այս ռուս զինվորականների դերակատարությունը հիմնականում սահմանափակվում էր օդային հարվածների իրականացման և ընդհանուր ռազմական գործողությունների ծրագրման հարցում խորհրդատվական գործառույթներով:

Այս իրողությունը ևս փաստում է, որ գոնե առայժմ ՌԴ իշխանությունները բավական լուրջ տրամադրվածություն, անգամ վճռականություն են ցուցաբերում սիրիական հակամարտության շրջանակներում՝ հատկապես ռազմական ճանապարհով բեկումնային իրավիճակի հասնելու ուղղությամբ՝ բնականաբար այդ գործընթացները դիտարկելով նաև Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցության հարթությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել