Երբ 36-ամյա օդեսացի Օքսաննա Կոբելեցկայան իմացավ, որ նորից երեխայի է սպասում, շատ էր ուրախացել: Ամուսնու՝ Սերգեյի հետ նա դաստիարակում էր 3 տարեկան դստերը:

Սակայն այն, ինչ պետք է լիներ ընտանեկան իրադարձություն, վերածվեց համաշխարհային սենսացիայի: Երբ կինը գնաց հերթական բուժզննման, բժիշկները նրան հայտնեցին շոկային լուրը: Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց էր տվել, որ կինը հնգյակ պետք է ունենա:

Առանց արհեստական բեղմնավորման հնգյակ ունենալը հազվադեպ երևույթ է, որը պատահում է 55 միլիոնից 1-ի մոտ:

Ապագա ծնողները դժվարությամբ էին փորձում մարսել լուրը: Ծննդաբերությունը սկսվեց 30 շաբաթականում:

Երբ Օքսաննան գնաց հիվանդանոց, նրան արդեն սպասում էին 8 բժիշկ և բուժքույր:

3 տղաներն ու 2 աղջիկները լույս աշխարհ եկան կեսարյան հատման միջոցով:

Հինգ երեխաներն էլ ողջ էին:

Անցել է արդեն 5 ամիս: Ծնողները, թվում է, յուրացրել են իրենց բազմազավակ լինելու կարգավիճակը ու փորձում են հարմարվել:

Կառավարությունը նրանց նոր բնակարան է հատկացրել:

        

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել