«Երեք տարի առաջ ամուսնուս հետ մեկ տարի շարունակ ամեն օր սեքսով էի զբաղվում։ Այո՛, մենք սեքսով էինք զբաղվում նույնիսկ «այն օրերին»։

Ես պատկերացում չունեմ՝ ինչով էին զբաղված իմ երեխաներն այն ժամանակ, երբ մենք սիրով էինք զբաղվում։

Հույս ունեմ՝ նրանք չեն հետևել մեզ։ Ես դա չէի անում, որպեսզի փրկեի իմ ամուսնությունը։

Ես դա անում էի ինձ փրկելու համար։ 

Երրորդ երեխան ունենալուց հետո ես մի օր դուրս եկա լոգասենյակից, նայեցի հայելու մեջ և զարմացա․ «Ի՞նչ է իմ մայրիկն անում այստեղ»։

Դրանից հետո ես ամուսնուս առաջ մերկ չէի քայլում։ Սեքսի ժամանակ անջատում էի լույսը։ Տարիներ հետո դա սկսեց ինձ անհանգստացնել։ Ես սկսեցի մտածել՝ արդյոք Էնդին՝ իմ ամուսինը, հիշում է, թե ինչպիսի տեսք ես ունեմ, երբ մերկ եմ։

Խոսելով ընկերուհուս հետ՝ ես որոշեցի նրա նման սկսել սեքսով զբաղվել ամեն օր։ Մենք սկսեցինք սեքսով զբաղվել ամեն օր, որտեղ պատահի՝ լոգասենյակում, նկուղում, ավտոտնակում։ Մեր հարաբերությունները դարձան ավելի ռոմանտիկ։

Մենք սկսեցինք ավելի շատ համբուրվել և իրար ձեռք բռնել, սկսեցինք վստահել իրար։ Ես այլևս չէի ամանչում իմ մարմնից։ 3 ամիս անց նկատեցի, որ ավելի վստահ եմ դարձել։

6 ամիս անց դադարեցի հագնել լայն հագուստ, իմ մարմինը դուր էր գալիս և՛ ինձ, և՛ Էնդիին։

Մեկ տարի անց ես դադարեցի թաքնվել ամուսնուցս։ Այժմ՝ երեք տարի անց, մենք շարունակում ենք սիրով զբաղվել ամեն օր։ Կատակ եմ անում: 

Մենք ամեն օր սեքսով չենք զբաղվում։ Մենք մարդ ենք, այլ ոչ թե ռոբոտ։ Մենք մինչև հիմա վայելում ենք այդ փորձարկման արդյունքները։

Մենք հասկացանք, որ դժվար է ամեն օր սեքսով զբաղվել, ինչը նորմալ է։ Մենք աշխատում ենք, երեխաներ ունենք, պարտավորվածություններ։

Երկրորդ՝ մենք հասկացանք՝ որքան սեքս է հարկավոր երկուսիս։ Եվ վերջապես ես հասկացա, որ լավ կին եմ, լավ մայր, այդ պատճառով չեմ կարող մտածել միայն իմ զգացմունքների և հաճույքների մասին։

Ամենօրյա սեքսը մեր ամուսնությունը չի դարձնի անխոցելի, սակայն կօգնի ինձ լինել ավելի վստահ, ինչը և տեղի ունեցավ։ Հարաբերություններում կարևոր է, որ ոչ թե ինչ-որ մեկը ցանկանա քեզ, այլ դու ցանկանաս ինքդ քեզ։ Դա հասկանալու համար ինձանից պահանջվեց մեկ տարի»:

        

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել