ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջիհադիստները նախատեսում են հարձակում գործել Բրիտանիայի և նրա դաշնակիցների վրա։ Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) ղեկավար Ալեքս Յանգերը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդներին ոչնչացնելու Ռուսաստանի ջանքերի ֆոնին։ MI6-ի ղեկավարը քննադատել է Սիրիայում ՌԴ-ի գործողությունները՝ հայտարարելով, որ Մոսկվան, Ասադի բոլոր հակառակորդներին դիտարկելով որպես ահաբեկիչներ, խոչընդոտում է ԴԱԻՇ-ի դեմ պայքարին։

«Ռուսաստանը և սիրիական վարչակարգը փորձում են Սիրիան վերածել անապատի և դա անվանում են խաղաղություն»,-ասել է Յանգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել