1990-ականներին տղամարդկանց շրջանում մեծ ճանաչվածություն էր վայելում «Փողի բույրը» անունով օծանելիքը: Գեղեցիկ տուփի մեջ անգույն հեղուկ էր, որը բացարձակ ոչ մի հոտ չուներ, չէ՞ որ փողը հոտ չունի: Սակայն հաշվի առնելով որոշ օծանելիքների գինը՝ այս խոսքը կարելի է վիճելի համարել: Օրինակ, որպեսզի երջանկություն ունենաք գնելու Clive Christian Imperial Majesty օծանելիքը, ապա պետք է վճարեք այնքան, որքան կվճարեիք սուպերքարի համար` 215 հազար ԱՄՆ դոլար:

N10․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Straight to Heaven - Kilian white cristal: Արտադրում է Kilian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 225 դոլար: Նախատեսված է այն տղամարդկանց համար, ովքեր իսկապես գնահատում են ազատությունը:

Straight to Heaven

N9․ տղամարդու ամենաթանկ օծանելիքները միանգամից երկուսն են` Cologne pour le Matin և Cologne pour le Soir: Արտադրում է Maison Francis Kurkjian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 200 դոլար: Ինչպես ասում է ֆրանսահայ պարֆյումեր Ֆրանսիս Կուրկջյանը` օծանելիքը ստեղծելիս նա ոգեշնչվել է Ֆրանսուազա Սագանի «Բարև թախիծ» վեպից:

Cologne pour le Matin և Cologne pour le Soir

N8․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian 1872 Perfume Spray for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 310 դոլար: Օծանելիքի անվան 1872-ը ընկերության հիմնադրման տարեթիվն է: Այս օծանելիքը նախատեսված է շատ ակտիվ տղամարդկանց համար, ովքեր ունակ են շատ արագ բազմաթիվ որոշումներ կայացնել:

Clive Christian 1872 Perfume Spray for Men

N7․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian "C" for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 375 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 2010 թվականից:

Clive Christian

N6․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Kobe Xerjoff: Արտադրում է Xerjoff ընկերությունն Իտալիայում: Գինը՝ 375 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 2008 թվականից, նախատեսված է ուժեղ և ոճային տղամարդկանց համար:

Kobe Xerjoff

N5․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Neroli Sauvage – Creed: Արտադրում է Creed ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 440 դոլար: Այս օծանելիքը արտադրվում է 1994 թվականից հայտնի պարֆյումեր Օլիվեր Կրիդի կողմից:

Neroli Sauvage – Creed

N4․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Ambre Topkapi: Արտադրում է Parfums MDCI ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 610 դոլար: Այս բույրը ուժի, իշխանության և հարստության խորհրդանիշ է:

Ambre Topkapi

N3․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը Poivre Caron: Արտադրում է Caron ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ երկու հազար դոլար: Poivre բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է պղպեղ: Այս բույրը պարունակում է սև պղպեղի, մեխակի, կարմիր պղպեղի և այլ համեմունքների բուրմունքներ: Poivre Caron օծանելիքը ունիսեքս է` նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:

Poivre Caron

N2․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian No.1 Pure Perfume for Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 2150 դոլար: Օծանելիքը նախատեսված է ուժեղ բնավորության տղամարդկանց համար: Այս օծանելիքից արտադրվել է ընդամենը 1000 օրինակ: 

Clive Christian No.1 Pure Perfume for Men

N1․ տղամարդու ամենաթանկ օծանելիքը` Clive Christian Imperial Majesty Men: Արտադրում է Clive Christian ընկերությունը Ֆրանսիայում: Գինը՝ 215 հազար դոլար: Այս օծանելիքը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաթանկ օծանելիք: Արտադրվել է ընդամենը 10 օրինակով: Օծանելիքը պարունակում է հազվադեպ բաղադրատարրեր, իսկ օծանելիքի շիշը մաքրագույն բյուրեղապակուց է: Շշի կափարիչը զարդարված է հինգ կարատանոց ադամանդներով:

 Clive Christian Imperial Majesty Men

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել