Վարչապետը կարևոր նշանակում է կատարելBarometer.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել Դավիթ Սահակյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության  կայքում:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

"Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Դավիթ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ"։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել