Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհը խաղաղ է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության կարգավորման համար քաղաքական ճանապարհ է պետք:

Շտայնմայերը նաև հայտարարել էր, որ ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման համար նոր մեխանիզմ է պետք գտնել:

Այս առնչությամբ Tert.am հարցրեց՝ արդյոք սա խոստովանություն չէ՞, որ միջազգային հանրությունը ղարաբաղյան հիմնահարցը լուծել չի կարողանում:

Ի պատասխան Արտակ Զաքարյանն ասաց. «ԵԱՀԿ տարածքում կան նաև այլ հակամարտություններ, չեմ ցանկանում ընդհանրացնել այս հարցը ԼՂ հակամարտության համատեքստում: ԵԱՀԿ ՄԽ-ն պրոֆեսիոնալ զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, մեր դիրքորոշումները միշտ համահունչ են եղել, բացառությամբ մի հարցում, որ մենք գտնում ենք, որ ԼՂ հիմնահարցի կարգավորման համար մենք պետք է ունենանք ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական դիրքորոշումը հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի վերաբերյալ: Իսկ որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել հասցեական դիրքորոշումը, մենք Վիեննայում ու Սանկտ Պետերբերգում պայմանավորվել ենք ներդնել հետաքննական մեխանիզմ, ընդլայնել գրասենյակային կարողությունները՝ մոնիթորինգի ընդլայնման համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել