Картинки по запросу importՄաքսային ծառայությունները տոնական օրերին չեն հանգստանա: Նման որոշում է կայացրել հանրապետության վարչապետը: Այսօրվա կառավարության նիստին նա պետեկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց ապահովել տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատ եւ անխափան աշխատանքը ոչ միայն հունվարի տոնական, այլեւ դեկտեմբերի ոչ աշխատանքային օրերին: Ինչպես երեւում է, առաջիկա ամսում մաքսայինի աշխատակիցները «հաճույք չեն ստանա»:

Բանն այն է, որ վերջին շրջանում բազմաթիվ էին մտահոգություններն այն մասին, որ նախատոնական օրերով պայմանավորված՝ ներկրումների ծավալի մեծացման դեպքում մաքսային ծառայությունները կարող էին ուշացնել ապրանքի մաքսազերծումը, ինչը ֆինանսական վնաս կհասցներ տնտեսվարողներին: Դե ինչ, սա, կարծում եմ, Կարեն Կարապետյանի կողմից փորձ է՝ առավելագույն հարմարավետ պայմաններ ստեղծել ներկրողների համար:

Ամանորյա հաճելի անակնկալներն այսքանով չեն սահմանափակվում: Վարչապետն այսօրվա նիստին փարատել է քաղաքացիների մտահոգությունները՝ կապված նախատոնական օրերին արհեստական գնաճի հետ: Նա առաջարկել է ՏՄՊՊՀ նախագահին առավել ուշադիր լինել գնաճի դեպքերին՝ դրանք կանխարգելելու համար:

Ի դեպ, շաբաթ-կիրակի, տոնական օրերին բանկերի աշխատանքն ապահովելու առաջարկությամբ վարչապետը դիմել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել