Մեր շոուբիզնեսյան աստղերին առանձնացնում եմ երկու խմբի՝ աստեղեր որոնցից չափից շատ եմ զզվում և աստղեր որոնցից զզվում եմ չափավոր: Չափավոր զզվելը մոտավորապես նշանակում է, որ երբ նրանց հեռուստացույցով ցույց են տալիս, հեռուստացույցը ջարդելու ցանկություն մեջս քիչ է առաջանում, և որպես կանոն լքում եմ սենյակը:

Մեր հայ ռեփերները դասվում են իմ առանձնացրած առաջին խմբին: Եվ նրանք են պատճառը, որ արդեն 2-րդ տարին է ինչ բացարձակապես հրաժարվել եմ հայկական հեռուստաալիքներից:

Առհասարակ նոր բաներին դրական եմ վերաբերվում: Գնահատում եմ նորույթ արարելու և ներդնելու  ցանկությունը: Բայց Հայաստանում որպես կանոն այդ նորույթն արարողները հողաթափիկ ինֆուզորիայից քիչ տարբերվող ինտելեկտ են ունենում և այդ նորույթը մեզ համար Աստծո պատիժ են դարձնում:

Հայկական ռեփ…ծիծաղելի է չէ՞ հնչում: Ոնցվոր ասես վրացական ժամացույցներ: Նեգռական այս ոճն ախր այնքան օտար է ռաբիզին սովոր մեր ականջներին: Ուզում եմ հայկական ռեփից խոսել ու մի փոքր քննարկել դաշտի մեր կարիֆեյներին:

Իրականում ռեփի սկիզբը մեզանում բնավ էլ վատ չդրվեց: Առաջինը հայ տղեքն էին: Մյուսներից ոչնչով չառանձնացող երկու երիտասարդ՝ Հայկոն և Միշոն:  Լավ խումբ էր… Տղերքը երգում էին ջահել-ահելներին հուզող թեմաների մասին, ինչ-որ խնդիրներ բարձրացնում, լուծումներ առաջարկում: Մոտս մի մեծ հավատ ու հանգստություն կար, որ ռեփը ինչ-որ մի օր կդառնա մերը, կհարմարվի մեր իրականությանն ու կմնա: Բայց արի ու տես շտապել էի ոգևորվել: Աստղային հիվանդությունը տղերքին շատ արագ վարակեց: Մեկ-երկու համերգ, եթերը բացվեց նրանց առաջ ու վերջ... աստղային հիվանդությունն անխուսափելի էր: Սկսվեց դիրքային պայքարն ու տեղի ունեցավ անխուսափելին՝ պառակտում:

Միշոն իր համար պարզեց, որ Տիմատին միակ Աստվածն է, որին  պետք է երկրպագել և կրկնօրինակել, իսկ ջագի-ջուգիների մասին երգող ու նրանց վերջին բառերով վիրավորողը՝ Հայկոն, դարձավ ջագի- ջուգիների առաջնորդը՝ երկար մազերով ու պիդառաստի՝ իրեն ընդհանրապես չսազող ակնոցներով: Ու մեռավ հայկական ռեփը, մեռավ բառիս բուն իմաստով: Սկսվեց գռդոնը, անկապ դեմքերը, անկապ երգերը ու ճղճիմ կրկնօրինակումները Դեցլից, 2Pac-ից, 50 Cent-ից և այլն

Ով չալարեց վերցրեց միկրաֆոնը, մեկ-երկու տատու արեց, լայն ջինս հագավ ու սկսեց ձայնն արհեստական խռպոտացնելով ռեփ կարդալը: Ռեփեր Դավո, Apostles, Սև ու լիքը շանգյալ-շունգյուլ: Եկավ մի պահ, երբ  ռեփեր դառնալը պարզապես դարձավ աղջիկ կպցնելու լավ տարբերակ: Ընդամենը մի կլիպ, ու փառթիներում քեզ արդեն ճանաչում են: Լկստվի՛ր աջ ու ձախ:

Չկայացած հայ ռեփերի դասական օրինակը նախկին <Հայք> խմբի Նարեկն է, ով բոլորովին վերջերս է վերադարձել մեռյալների աշխարհից և ակնհայտ նպատակ ունի մեզ այնտեղ ուղարկել: Նարեկը հայկական ռեփը սպանելու իր մեթոդներն ունի:  Սպանության գործիքներն են տախտկալի, ոչինչ չասող տեքստերը և սեփական եսի գերարժևորումը, ինչը չնայած ռեփերներին հատուկ է, բայց Նարեկի մոտ հատկապես տհաճ է ստացվում: Նարեկը մի մարդ է, ով ակնհայտորեն չի թաքցնում թե ինչի համար է ռեփ երգում: Շարունակ երգում է այդ մասին և չի դադարում նշել, որ իր միակ նպատակը փող աշխատելն է: Իսկ եթե գործն անում ես ոչ թե սիրով այլ նպատակի համար, արածդ մի տեսակ գռդոն է դառնում:

Միաժամանակ Նարեկը և մնացյալ դեղնակտուց կիսագողական հայ ռեփերները մոռանում են, որ ռեփը մի ժանր է, որտեղ պետք է երգես այն ինչ զգում ես: Իսկ պետք է երգի նա, ում զգացածն իրոք արժեք է: Ով չափազանց զարգացած է բարձր արժեքներով առաջնորդվելու և այդ մասին պատրաստ է կիսվել:  Վերաձևակերպելով հայտնի ասույթը պետք ասեմ, որ երգիչը նա չէ, ով երգում է, այլ նա ում լսում են: Իսկ մերօրյա հայ ռեփերներին ոչ միայն չեն լսում, այլև տեսնել չեն ցանկանում: Բայց այդ ե՞րբ են հեռուստատեսությունում բնակչության կարծիքի հետ հաշվի նստել: Փողին մուննաթ: Վճարիր և ինչ կուզես կցուցադրենք:  Գումարի խնդիր չունեցող Նարեկը վճարում է, և ստիպում մեզ տառապել: Սա արդեն հեռուստաընկերությունների բարոյականության խնդիրն է, մեկ այլ՝ ավելի խորքային թեմա:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել