Այս նուրբ աղջնակը Յուսրա Մարդինին է՝ 18-ամյա սիրիացի լողորդուհին, ով իրեն է կապել գաղթյալների նավն ու երեք ժամ առանց դադարի լողացել է դեպի ափը՝ փրկելով 18 մարդու կյանք:

2015թ. Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքում նրանց տունը ավերվել էր, և Յուրսան քրոջ հետ փախուստի է դիմել երկրից: Հասնելով Լիբանան, իսկ հետո Թուրքիա՝ նրանք որոշեցին մոտորանավակով ապօրինի ճանապարհով ներգաղթել Հունաստան: Նավակի վրա կար 20 մարդ, այնինչ այն նախատեսված էր 7 մարդու համար: Երբ նավակի շարժիչի աշխատանքը խափանվեց, ու այն սկսեց խորտակվել Էգեյան ծովում, փրկվելու շանս ունեին միայն Յուսրան ու իր քույրը, որովհետև նավակի վրա գտնվող 20 հոգուց միայն իրենք լողալ գիտեին: Աղջիկները որոշեցին անել այն, ինչը հետո պետք է հերոսություն կոչվեր: Նրանք իրենց մարմիններին կապեցին նավակն ու սկսեցին լողալ՝ փրկելով 18 մարդու կյանք: Նրանք բարեհաջող հասան Լեսբոս կղզի ու փրկեցին բոլոր գաղթյալներին:

Օլիմպիական խաղերի ժամանակ 200 մետր ազատ ոճի լող մարզաձևում Յուսրան ներեկայացրել էր իր հայրենիքը՝ Սիրիան, իսկ ահա 2016թ. Օլիմպիական խաղերի ժամանակ Յուսրան ներկայացնում էր գաղթականների հավաքականը: Ահա այսպես՝ ընդամենը 18 տարեկան, բայց արդեն իսկական մարդկայնության ու մեծահոգության խորհրդանիշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել