Tert.am-ը գրում է.

Ամերիկացի կոնգրեսականները երկրի նախագահ Բարաք Օբամայից պահանջում են գաղտնազերծել նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում Ռուսաստանի ունեցած դերակատարության կամ միջամտության մասին տեղեկությունները:


Ինչպես հայտնում է The Guardian-ը, դեմոկրատ կոնգրեսականներն այս հարցում զգալի ճնշում են գործադրում նախագահի վրա ու համապատասխան կոչով նամակ են հղել Օբամային, սակայն Սպիտակ տունը դեռևս դրան չի պատասխանել:


Նամակի հեղինակները վստահ են, որ Օբաման, իր վարչակազմն ու հետախուզական ծառայությունները լուրջ տեղեկություններ ունեն ռուսական կողմի էական միջամտությունների վերաբերյալ, սակայն չեն ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել