Tert.am-ը գրում է.

Հայաստանը Միացյալ Նահանգների կարևոր գործընկերն է, և մենք շահագրգռված ենք տեսնելու Հայաստանը տնտեսապես զարգացած, Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հանձնախմբի փոխհամանախագահ Ադամ Շիֆը: Հայաստանի տնտեսության զարգացման համար կոնգրեսականը առանձնացնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որն ըստ Ադամ Շիֆի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում:

«Ես կարծում եմ, որ Հայաստանը շնորհիվ իր մտավոր ազգային ներուժի կարող է դառնալ Կովկասի սիլիկոնային հովիտ: ... Դա հնարավոր չէ հեշտությամբ շրջափակել, քանի որ խոսքը մտավոր սեփականության և հեռահաղորդակցության մասին է: Ուստի ես կցանկանամ, որ ԱՄՆ-ը ավելի կրեատիվ աշխատի Հայաստանի հետ այս ուղղությամբ՝ Հայաստանի տնտեսության այս հատվածը զարգացնելու համար»,– ասել է նա։

Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր արտաքին խոչընդոտներից է Թուրքիայի շրջափակումն ու Ադրբեջանի հետ կապված խնդիրներն, ասել է կոնգրեսական Շիֆը և կոչ արել ԱՄՆ-ի դիվանագետներին ավելի կտրուկ ու առարկայական արձագանքել Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումներին:


Կոնգրեսականը նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը կոնգրեսական կապված է նաև ամերիկահայ մեծ համայնքի առկայության հետ, որն ակտիվ դեր ունի Հայաստանի կյանքում, հատկապես երկրում օրենքի գերակայության հաստատման խնդրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել