Image result for թուրքական զինուժ, ՍիրիաԻրանական արտադրության Անօդաչու թռչող սարք է կիրառվել թուրքական զինուժի դեմ հարձակման ժամանակ Սիրիայում:
Հիշյալ տեղեկությունը լայնորեն սկսվել է շրջանառվել թուրքական ԶԼՄ-ներում:
Ըստ այդմ՝ նոյեմբերի 24-ին Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրքական զինուժի ռազմակայանի վրա հարձակման ժամանակ կիրառվել է իրանական ԱԹՍ, որի հետևանքով սպանվել է 4 թուրք զինծառայող: Թուրքերը այդ միջադեպում շտապեցին մեղադրել սիրիական օդուժին՝ ասելով, թե սիրիական ինքնաթիռներն են ավիահարվածներ հասցրել թուրքական զինուժի դիրքերի ուղղությամբ:
Իհարկե, ըստ վերոհիշյալ հրապարակումների՝ թուրքերը դեռևս տեղեկություն չունեն, թե այդ ԱԹՍ-ն կիրառել է իրանական կողմը, թե վերջինիս հովանու տակ գործող շիական խմբավորումները (օրինակ՝ Հիզբալլահը), որոնք իրենց զինանոցում ունեն նման ԱԹՍ-ներ:
Վերջին շրջանում ակնհայտ է դառնում, որ Սիրիայում հայտնված թուրքական զինուժին դիմակայում են ոչ միայն իսլամականներն ու քրդերը: Այնպես որ, հարմար պահին թուրքերը կարող են թիրախավորվել և՛ սիրիական կառավարական ուժերի, և՛ շիական խմբավորումների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել