Image result for ազգային ժողովՔաղաքական վերադասավորումները գալիք ընտրություններից առաջ շարունակվում են։ Քանի որ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է պատգամավորների թվի զգալի կրճատում, պայքարը թեժ է լինելու, և նույնիսկ իշխող կուսակցության մեջ մեծ լարվածություն է լինելու ցուցակներում հայտնվելու համար։ Դաշնակցությունը, իհարկե, դաշինք կազմելու փնտրտուքի մեջ չէ, քանի որ ՀՀԿ-ի հետ վաղուց եկել է պայմանավորվածության խորհրդարան մտնելու համար իրեն անհրաժեշտ ձայները հավաքելու ուղղությամբ։ ԲՀԿ-ն չի հավակնում որևէ կերպ դառնալ խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը, քանի որ 2012-ի ընտրություններից հետո շատ ջրեր են հոսել, և հնարավոր է՝ մանդատների մի փոքրի խմբաքանակ բաժին հասնի այս «ընդդիմադիրների», որոնք առաջնորդի փնտրտուքների մեջ են։ Մյուս խորհրդարանում հայտնվելու շանսեր չունի «Ժառանգությունը», քանի որ այս ուժի առանցքային դեմքերն արդեն դուրս են եկել այս կուսակցությունից, իսկ այս վիճակով Ժառանգությունը հազիվ թե ներուժ ունի խորհրդարանական ուժ դառնալու։ ՀԱԿ-ի իշխանություններին քսմսվելու համար նույնպես կստանա մի քանի մանդատ։
Խորհրդարանի երկրորդ ուժը մեծ հավակնություններ ունի դառնալու Լուսավոր Հայաստանի ու Քաղաքացիական պայմանագրի միասնական դաշինքը, կարծում եմ՝ այս ուժերն արդեն բավականաչափ հեղինակավոր են և ունեն ընտրողների իրենց զանգվածը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել