Ջոնի Դեփը Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանն էBarometer.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է չափից ավել վճարված դերասանների ցուցակն` ըստ Forbes ամսագրի:

Ինչպես ներկայացնում է The Guardian-ը, 53-ամյա դերասանը երկրորդ անգամ ցանկի առաջին հորիզոնականում հայտնվել է "Ալիսը հայելու աշխարհում" ֆիլմի ունեցած մեծ հաջողության և դրանից ստացած եկամտի շնորհիվ:

Անցյալ տարի նրան մեծ հաջողություն էր բերել "Սև պատարագ" ֆիլմը, իսկ հաջորդ տարվա կանխատեսումներն ասոցացվում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի շարունակության հետ:

Forbes-ի ամբողջական տասնյակն այսպիսի տեսք ունի. Ջոնի Դեփ, Ուիլ Սմիթ, Չենինգ Տատում, Ուիլ ֆարել, Ջորջ Քլունի, Ադամ Սենդլեր, Մարկ Ուոլբերգ, Լեոնարդո ԴիԿապրիո, Ջուլիա Ռոբերթս, Բրեդլի Քուփեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել