Tert.am-ը գրում է.

«Հանրապետական» կուսակցությունը վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջարկելու է կուսակցության փոխնախագահի պաշտոնում: Tert.am- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո վարչապետը զբաղեցնելու է նաև ՀՀԿ փոխնախագահի պաշտոնը, Բաղդասարյանը նշեց. «Գործադիրի նիստը կգումարվի հաջորդ հինգշաբթի, որից հետո կլինի նաև խորհրդի նիստ, ինչից հետո ձեր հարցի պատասխանը կստանաք: Ամեն դեպքում, ասեմ, որ` այո, Կարեն Կարապետյանը եթե մտել է կուսակցություն, կա նաև իր թեկնածությունը, փոխնախագահի թեկնածություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել