Tert.am-ը գրում է.

Գյումրին պետք է վերակենդանացնել, երկրաշարժի վերքերը դեռ տաք են, քաղաքը դատարկ է։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց 1988թ-ի դեկտեմբերի 7 –ի երկրաշարժի հետևանքով երկու աղջիկների հետ փլատակների տակ մնացած, հրաշքով փրկված Մարինե Նուրոյանը։

«9 հարկանի շենքում էինք ապրում՝ 5 –րդ հարկում գտնվող մեր տունը փլվեց, իջանք-իջանք, սկզբից խեղդվում էինք, հետո օդանցք բացվեց սկսեցինք շնչել, Նաիրիտ գործարանի տղաները 2-րդ օրը գիշերը հանեցին, հրաշքով փրկվել էինք, գիտեին թե մահացել էինք, շարժվելու տեղ չկար, փոքր աղջիկս կրծքիս էր, քարերն էլ մյուս կողմից էին շարժվում, ամեն վայրկյան մահի էի սպասում»,-հիշեց տիկին Մարինեն։ Նա այսօր էլ չի կարողանում այդ օրը մոռանալ. մահացած հարևանների, նրանց երեխաների փլատակների տակ մնացած մարմիներն անընդհատ աչքի առաջ են գալիս։

Տիկին Մարինեին ծնողների տուն տեղափոխվելիս երեխաների հետ լուսանկարել էին, լուսանկարը ամբողջ աշխարհով տարածվել էր, ասում է հենց այդ լուսանկարի շնորհիվ է իրենց օտարերկրացիների կողմից որպես օգնություն տուն տրվել։ Ըստ նրա՝ հայտնի լուսանկարը չլիներ՝ շատերի նման այսօր բնակարան ստանալու հերթին կսպասեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել