Tert.am-ը գրում է.

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադաձավ «Նաիրիտի» խնդրին և նշեց, որ այսօր էլ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին սնանկ ճանաչված «Նաիրիտի» աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց աշխատավարձերը:

Բիշարյանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է, ինչի մեջ ինքը միտում է տեսնում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ սնանկացման մեխանիզմն է, որ հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան՝ ծրագրեր ներկայացնելու և իրագործելու համար։

Բիշարյանը պնդեց, որ «Նաիրիտի» հետ կապված թնջուկը կառավարությունն է ստեղծել, և այս խնդիրը հնչեցվել է բոլոր կառավարությունների ժամանակ, և այս կառավարությունն էլ արհամարհում է նաիրիտցիներին: «Ի՞նչ եք դուք հիմա առաջարկում նաիրիտիցներին, և ընդհանրապես «Նաիրիտի» հետ կապված ի՞նչ եք առաջարկում նրանց: Այո՛, կարելի է ներդրում անել, վերանորոգման գործընթաց տանել և ստանալ հազարավոր աշխատավայրեր: Ի՞նչն է պատճառը, որ այդքան բացասական է տրամադրված կառավարությունը»,-հարցրեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել