Tert.am-ը գրում է.

Խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, ով խորհրդարանում լրագրող Վահե Մակարյանի հետ վիճաբանություն էր ունեցել ու վերջինիս խոսքով՝հարվածել էր իրեն:

«Հարցազրույցի ժամանակ նորմալ ընթանում էր ամեն ինչ, նա մուտք գործեց, սկսեց նույն հարցը մի քանի անգամ տալ: Լրագրողի հարց տալն իր իրավունքն է, բայց չպատասխանելը նույն քաղաքական գործչի, քաղաքացու իրավունքն է… Հարցազրույցի ժամանակ լարվածություն կար, բայց դրանից հետո նա իրեն խուլիգանի նման է պահել, ասաց, որ էթիկայի կանոններն եմ խախտում, ես Ձեզ կդաստիարակեմ... Ես այդ ժամանակ հասկացա, որ ժուռնալիստի հետ չեմ զրույցում, այլ՝ պարզագույն խուլիգանի: Եվ հրավիրեցի, մտածեցի, որ գուցե իսկապես դաստիարակելու բան կա, դաստիարակենք»,- նշեց Ռուբիկ Հակոբյանը:

Պատգամավորը նշեց, որ լրագրողն իրեն պահում էր «էթիկայի հանձնաժողովի դաստիարակչական գծով զտարյուն նախագահի պես», իրեն էլ ներկայացրել է որպես հանցագործի. «Սուտ է, ուղղակի դուրը չեկավ դաստիարակության չափը, դրա համար եկել բողոքում է»:

Նա այդպես էլ հստակ չպատասխանեց՝ հարվածե՞լ է լրագրողին, թե՞ ոչ՝ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց, փոխարենն ասաց. «Եթե որևէ հակաօրինական բան կա, ինքը կարող է դիմել օրենքի սահմաններում, ճշտել, չնայած՝ ասեց, թե տղայական էլ կարող է: Ես համարում եմ, որ որևէ հակաօրինական քայլ չեմ արել: Երբ տեսնում ես, որ դիմացինդ լրագրող չի, խուլիգանի նման է իրեն դրսևորում, երևի չպետք է թույլ տաս, որ խուլիգանի նման պահի: Եթե հակաօրինական քայլ լինի, ես ներողություն խնդրեմ»:

Ռուբիկ Հակոբյանի խոսքով՝ լրագրողն իրեն զտարյուն խուլիգանի պես է պահել, ու շատերն իրեն զանգել ու խնդրել են դրա համար. «Չեմ ուզում հիմա իր նման պատմեմ... թող օրենքի դաշտով դիմի: Եթե սխալ եղած կլինեմ, պատիժ կկրեմ: Խուլիգան է, թող չթաքնվի լրագրողի անվան տակ: Թող գնա ռազբորկաներով զբաղվի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել