Պակիստանյան ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը կործանվել Հավելիան քաղաքի մոտ, հաղորդւոմ է Daily Pakistan-ը։

PK-116 չվերթի ինքնաթիռում եղել է 42 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Նշվում է, որ ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, վայր է ընկել Հավելիան լեռնային շրջանից 15 կմ հեռավորության վրա։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Pakistan International Airlines ավիաընկերության ինքնաթիռը կորել է ռադարներից։ Նշվում է, որ ինքնաթիռն իրականացնում էր Չիտրալ-Իսլամաբադ չվերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել