BlogNews.am-ի ֆոտոխցիկը օրերս եղել է Արցախի առաջնագծում, ֆիքսել մեր տղաների առօրյան ու ժպիտները: Սահմանին մեր տղաները լավ են. ամուր՝ ոգով, հպարտ՝ իրենց արած գործի համար  ու զգոն, որովհետև ազգի խաղաղ ու անվրդով մայրամուտների պահապաններն իրենք են:

Սահմանին կանգնած տղաներին միայն մի բան է պետք՝ «տնեցիք լավ լինեն»... Իսկ տնեցիք լավ են, երբ զինվո՛րն է իրեն լավ զգում, երբ զինվորի համազգեստը կոկիկ, մաքուր ու տաք է, ճաշը՝ համեղ, մարտական հերթապահությունն էլ՝ հարաբերական հանգիստ: Տղաները գոհ են ծառայությունից, ասում են, որ ոչ թե պարտք, այլ սուրբ պարտականություն են կատարում սահման պահելով, և միակ խնդիրը, որն այդպես էլ չի լուծվում, «տնեցիքի հանդեպ կարոտն է, թե չէ մնացածը սաղ կարգին ա»:  

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ BlogNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել