ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ - Ճամբարակ  ճանապարհը և Վարդենյաց  լեռնանցքը:

Դիլիջանի   ոլորաններում,  Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին
խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը
Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա -
Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց 
է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  Ճանապարհով առայժմ չի
թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել