Քեզ համար, Հայաստան (ֆր.՝ Pour toi Armеnie), երգ, որը գրվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով։ Գրվել է աղետից մի քանի օր անց։ Երաժշտության հեղինակն է Ժորժ Կառվարենցը, խոսքերի հեղինակն է Շառլ Ազնավուրը։

Առաջին անգամ կատարվել և ձայնասփռվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ 1988 թվականի դեկտեմբերի 20-ին, Ֆրանսիայի 87 նշանավոր երգիչների կատարմամբ։ 1989 թվականին Փարիզում Ժորժ Կառվարենցը «Քեզ համար, Հայաստան» երգի երաժշտության համար արժանացել է «Ոսկե սուր» (Սաբղ դօր) մրցանակի։

1988թ. դեկտեմբեր. Շառլ Ազնավուրը՝ Սպիտակում

Երգը 10 շաբաթ գրավել է սինգլների SNEP (Ֆրանսիա) աղյուսակի առաջին հորիզոնականը և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ գրավել է առաջին տեղը հեռարձակման առաջին շաբաթից։ Երգի տեսահոլովակը նկարել է Անրի Վեռնոյը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել