Tert.am-ը գրում է.

Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է հինգ մեղադրյալների մասով. դեպքին մասնակցած վեցերորդ անձին դեռ չեն գտել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:

«Նախաքննությամբ ապացուցվել է, որ ի սկզբանե եղել է երեք անձ, այնուհետև նրանց միացել են ևս երեքը, այդ թվում Խաչիկ Կոսյանը: Հենց Կոսյանը, որը ԴԱՀԿ աշխատակից է եղել, մահակով հարվածել է Եղիշե Խաչատրյանին: Նախաքննությամբ ապացուցվել է, որ քսանից ավելի հարված է եղել, որից տասը՝ կյանքի համար վտանգավոր»,- ասաց Պետրոսյանը:


Բացի այդ, փաստաբանը նաև հայտնեց, որ նշված քրեական գործից առանձնացվել է ևս երկու գործ, որից մեկը թմրանյութերի ապօրինի իրացման վերաբերյալ.«4 մեղադրյալները դեպքի պահին եղել են թմրանյութի ազդեցության տակ, ինչը հիմնավորվել է փորձաքննությամբ: Ներկայումս այդ փաստով առանձին գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի` թմրանյութերի ապօրինի իրացման հատկանիշներով»:

Ասուլիսին ներկա Փառանձեմ Մեյթիխանյանն էլ ասաց, որ առայժմ գոհ է նախաքննություն իրականացնող մարմնի աշխատանքներից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել