Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իր նպատակն է անվանել ողջ ուկրաինական քաղաքական դասի փոփոխությունը: Այդ մասին նա ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում:


Նրա խոսքով՝ Կիևի քաղաքական դասը գոյություն ունի արդեն 25 տարի, և այդ ընթացքում Ուկրաինան մեկ շնչի հասնող ՀՆԱ-ով դարձել է Եվրոպայում ամենաաղքատ երկիրը: «Ինչպիսի կոռուպցիա, ապաշնորհություն, անարդյունավետություն պետք է լիներ դրան հասնելու համար: Այդ մարդիկ լուզերության չեմպիոններ են»,- ասել է Սաակաշվիլին:


Դեկտեմբերի 2-ին Օդեսայի շրջանի նախկին նահանգապետը հայտարարել է Ուկրաինայում իր ստեղծած «Рух новых сил» («Նոր ուժերի շարժում») կուսակցության համար դրամահավաք սկսելու մասին: Նա ընդգծել է, որ ինքը և իր աջակիցները մտադիր են օլիգարխներին հեռացնել ժողովրդի համար կարևոր որոշումների կայացումից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել