Tert.am-ը գրում է.

Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ Անձնագրային և վիզաների վարչության շենքի հարևանությամբ կա մի ահռելի փոս, որն ամեն օր շարունակում է լցվել աղբով:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«2014թ. հունիսի 10-ին նամակով դիմեցի քաղաքապետին՝ ուշադրություն հրավիրելով այս տհաճ իրողության վրա: Պատասխան նամակից տեղեկացա, որ թաղամասի հ. 17/4 հասցեում գտնվող հողամասը սեփականության իրավունքով պատկանում է «Բոստան» ՍՊԸ-ին, որն այդտեղ բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման թույլտվություն է ստացել քաղաքապետարանից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել