Tert.am-ը գրում է.

«ՀՀ սփյուռքի «հիմնադիր» նախարար Հրանուշ Հակոբյանը մեծ ոգևորությամբ է խոսում իր իրականացրած ծրագրերի մասին՝ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու, Սփյուռքի հետ համագործակցության և այլն։ Բայց նա քաղաքականապես հպարտանալու այլ առիթներ էլ ունի։ Երեկ մեզ հետ զրույցում առանձնակի հպարտությամբ շեշտեց, թե ինչպես է տղամարդկանց հետ ընտրապայքարում կին լինելով՝ ջախջախել ուժեղ սեռի մրցակիցներին ու անցել խորհրդարան։ «Այո, մեծամասնականով, միակ կինն եմ եղել, որ Էդ բոլոր բաները հաղթահարել եմ»,– իր անցած ուղու մասին հիշելով՝ պատմում Էր Նախարար Հակոբյանը։ Նկատենք, որ նոր կառավարության ձևավորման փուլում, երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նորից քննարկվեց Հրանուշ Հակոբյանի՝ նախարարի պոստում լինել-չլինելու հարցը։ Բայց այստեղ Էլ տիկին Հակոբյանը ցույց տվեց իր ուժը ոչ միայն Հասմիկ Պողոսյանի, այլև մի շարք տղամարդ «գիգանտների» նկատմամբ: Տիկին Հրանուշը մնաց անսասան իր դիրքերում։ Ուստի հետաքրքրվեցինք նրանից, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, որն այդքան շատ է քննարկվում։ «էդ դուք եք քննարկում, ո՞վ էր քննարկում, ընդամենը լրագրողներդ իրար հետ պայմանավորվում, նյութ եք սարքում»,–ասաց Նա, հետո, ամեն դեպքում, բացահայտեց այդ գաղտնիքը. «Դա պայմանավորված է իմ աշխատանքով, նվիրումով երկրիս, պետությանս, ազգիս»։ Նրան հարցրինք նաև, թե ինչպես է պատկերացնում իր քաղաքական ճակատագիիը 2017-ի ընտիություններից հետո, հնարավո՞ր է մասնակցի այդ ընտրություններին ՀՀԿ ցուցակով։ «Կապրենք՝ կտեսնենք, իմ ճակատագիրը միշտ իմ ձեռքում է, տղաս, մի՛ վախեցիր»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել