1988 թ.-ին նկարում պատկերված տիկինը եզակիներից էր, ով գտել էր իր զավակներին, ովքեր անվնաս էին մնացել այդ արհավիրքից:
Նա չգիտեր, որ պիտի այդ նկարը դառնար գյումրեցու վերածննդի խորհրդանիշը:
Աղետից տարիներ անց տիկինոջը նորից լուսանկարեցին, բայց արդեն իր թոռնիկների հետ: Կարծես թե լուսանկարիչը դրանով փաստեց, որ կյանքը վերածնվել է ավերակներից:

Այդ մասին է վկայում նաև թոռնիկների աչուկների անհոգ ու երջանիկ փայլը...
Տա Աստված, որ էլ երբեք հայը կամ մեկ այլ ազգի ներկայացուցիչ նման արհավիրքների ականատեսն ու զոհը չդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել