Image result for վարկՊետությունը պատրաստվում է 100 միլիոն հերթական վարկը վերցնել Եվրասիական զարգացման բանկից։ Այն իբրև թե ուղղված է լինելու «էներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ու հանրային ֆինանսական կառավարման ու ներդրումային միջավայրի բարելավմանը»։ Իհարկե, ավելորդ է խոսել ահռելի արտաքին պարտքի մասին, որը պետական պարտքի հետ մեկտեղ արդեն վաղուց հատել է ՀՆԱ-ի մեջ վտանգավոր շեմը։ Դժվար է հավատալ, որ այս վարկն էլ չի արժանանալու նախորդների ճակատագրին, երբ միջազգային տարբեր ֆինանսական կառույցներից վերցված ահռելի գումարներն ուղղակի փոշիացվել են կառավարության կողմից՝ այդպես էլ անկատար թողնելով այն հիմնական նպատակը կամ ծրագիրը, որի համար վարկը վերցրել էին։ Հատկապես հիմա, երբ այս իշխանությունը սպառել է ներհայաստանյան բոլոր ռեսուրսները, մինչև վերջ քամել է ժողովրդի գրպանը, իր ֆիանանսական հոսքը ստիպված է ապահովել հենց արտաքին վարկային ծրագրերի միջոցով՝ դրանք փակելու գործը թողնելով գալիք սերունդներին։
Քանի որ ժողովուրդն է փակում արտաքին պարտքը, լավ կլիներ՝ վարչապետը ուշադրություն դաձներ արտաքին վարկերի ձևակերպման և հետո դրանք իրացման գործընթացների թափանցիկությանը։ Անընդունելի է այն մոտեցումը, թե այն ինչ եղել է իր պաշտոնավարումից առաջ, ինքը դրա հետ գործ չունի և պատասխանատու է նոր միջավայրի համար, և իր կառավարման օրոք առողջ միջավայր է լինելու, քանի որ այս ժողովուրդը դեռ շարունակում է վճարել վարկային այնպիսի ծրագրերի համար, որոնք այդպես էլ չեն իրականացել, ընդամենը փողերն են փոշիացվել։ Սա պետք է լինի վարչապետի դիտանկյունում, քանի որ առանց այն էլ ամեն օր մի նոր բեռ է դրվում աշխատող քաղաքացու վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել