Image result for trumpԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վաճառել է իրեն պատկանած բոլոր բաժնետոմսային փաթեթները։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով նրա մամլո քարտուղար Ջեյսոն Միլլերին։

Նրա խոսքով՝ Թրամփը վաճառել է տարբեր ընկերություններում իր մասնաբաժինները դեռևս հունիսին։ Ստացված գումարներն ուղղվել են նախընտրական արշավի ծախսերին և կազմել 66 մլն դոլար։ Մամլո քարտուղարը չի պատասխանել պարբերականի հարցին, թե այդ ժամանակվանից ի վեր Թրամփը գնե՞լ է որևէ բաժնետոմսեր։

Նա նաև չի հստակեցրել, թե ում են վաճառվել Թրամփի բաժնետոմսային փաթեթները։ Ըստ օրենքի՝ Դոնալդ Թրամփը իրավունք ունի չգաղտնազերծելու իր ֆինանսների մասին տեղեկություն մինչ 2018 թվականի մայիս։

Նշենք, որ անցած ամսվա վերջին Թրամփը հայտարարել էր բիզնեսից հեռանալու մասին։ Նա խոստացել էր, որ այդ թեմայով դեկտեմբերի 15-ին մեծ մամլո ասուլիս կտա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել