Image result for პოროშენკო და სააკაშვილიDeutsche Welle-ի փոխանցմամբ՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցության նպատակն Ուկրաինայում քաղաքական դասի ամբողջական փոխարինումն է։

Նա վստահություն է հայտնել, որ իր նոր կուսակցությունը հաղթանակ կտանի Գերագույն ռադայի վաղաժամ ընտրություններում, ինչից հետո հնարավոր կդառնա նախագահին իմփիչմենթ հայտնելը.

«Մեր նպատակն ուկրաինական քաղաքական դասի փոփոխումն է։ Եվ նախագահ Պորոշենկոն ինձ առաջարկեց դառնալ վարչապետ, ես ասացի, որ ես ունեմ շատ ավելի մեծ հավակնություններ, քան վարչապետն է։

Ես ցանկանում եմ ամբողջովին փոխել քաղաքական խաղի կանոնները։ Ես ցանկանում եմ փոխել քաղաքական դասը և հանդիսանալ տվյալ գործընթացի մասնիկ»։ Սաակաշվիլին համոզվածություն է հայտնել, որ անհրաժեշտ են Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ.

«Եթե մենք չունենք արտահերթ ընտրություններ, եթե ավելի քան երկու տարի լինի այս Ռադան, ապա մենք ռիսկի ենք դիմում այստեղ ստանալ քաոս։ Անգամ կառավարության լավատեսական կանխատեսմամբ՝ եթե մենք աճ արձանագրենք, ինչպես նրանք խոստանում են, մենք 2013 թվականի՝ Յանուկովիչի վերջին տարվա մակարդակին կհասնենք միայն 15 տարի անց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել