Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքի ոստիկանները հերթական շրջայցի ժամանակ մի մուրացկան տղամարդու նկատեցին, ով ինչ-որ գիրք պարզած ողորմություն էր խնդրում: Անցորդները առանց նայելու գրքի բովանդակության թղթադրամները դնում էի նրա տոպրակի մեջ և արագ հեռանում: Ոստիկանները որոշեցին պարզել, թե ինչ գիրք է դա, և մեծ էր նրանց զարմանքը, երբ տեսան, որ դա սովորական հանրահաշվի դասագիրք էր: 

Ամենայն հավանականությամբ տղամարդը կամ հոգեկան խնդիրներ ուներ կամ էլ աշխատում էր անցնորդների անուշադրության վրա, ովքեր գրքի միջոցով հասկանում էին, որ նա ողորոմություն է խնդրում, բայց ինչ գիրք էր դա, ոչ մեկին չէր հետաքրքրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել