Image result for дима биланԻնչպես և սպասվում էր, հանրահայտ ռուսաստանցի երգիչ Դիմա Բիլանի հարցազրույցը МузТВ-ին և նրա հայատրարությունն այն մասին, որ իր նախատատը հայ է՝ Շուշան Տիգրանի Կրունին, Հայոց ցեղասպանության վերապրածներից է, և որ նա զբաղված է Հայոց ցեղասպանության մասին երգի տեսահոլովակի նկարահանումներով, սկանդալ է առաջացրել Բաքվում։ Այս լուրը մանթրաժահարել է ազերիական ԶԼՄ-ներին, որոնք ապուշ վերլուծություններով են հանդես գալիս։ Ադրբեջանցիները դժկամությամբ են մեջբերում Բիլանի խոստովանումը, որ նրա մեջ հոսում է նաև հայի արյուն։ Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը այդ առումով մեծ բացահայտում է արել և հիմա նոր է «հասկացել», թե Բիլանը 2006 թ-ի Եվրատեսիլի ժամանակ ինչու երգեց հայազգի Կարեն Կավալերյանի «Never Let You Go» երգը։ Հիմա նոր են ադրբեջանցիները հասկանում, թե ինչու էր Բիլանի պրոդյուսերը հայազգի Իրինա Անտոնյանը։ Ըստ մեր արևելյան հարևանների՝ Դիլանի մոտ ԱՐՅԱՆ կանչն էր խոսում։ «Նա ՀԱՅ է»,- դժգոհում են ադրբեջանցիները և մտաբերում, թե որքան է Բիլանը եղել Բաքվում, և ինչպես են համեստ թրքուհիները շարժել իրենց մարմինների անշարժ մասերը Բիլանի ելևէջների ներքո։ Պարոնոիդալ շիզոֆրենիայով տառապող մեր արևելյան մկկացող հարևաններին հիմա անհանգստացնում է մեկ հարց՝ «Կարո՞ղ է մի օր Բիլանը գա Բաքու և երգի Հաոց ցեղասպանության մասին»։ Իսկ պատասխանը նրանք էլ գիտեն։ Այս խոստովանությունից հետո Բիլանին էլ թույլ չեն տա մեկնել Բաքու։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Բիլանից կպահանջի չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը և ներողություն խնդրել Ադրբեջանից։ Այո՛, ես սա ասում եմ շատ լուրջ։ Այդ ոճով է աշխատում Մամեդյարովի գերատեսչությունը։
Բայց ինձ զարմացրեց ազերիների տրամաբանությունը։ Թուրք-ազերիների մոտ հայատյացությունն այն մասշտաբների է հասնում, որ նրանք հայկական արյուն ունենալու մեջ կասկածում են ամեն մեկի, ով համագործակցում է հայերի հետ։ Բիլանի պարագայում նրանց մոտ կասկածներ են եղել այն ժամանակվանից, երբ վերջինս երգել է հայի կողմից գրված երգ։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ազերիական էստրադան բաղկացած է եղել և հիմա էլ բաղկացած է հայերից։ Այսինքն՝ հայ է ադրբեջանցիների եզակի պարծանքներից Մուսլիմ Մագոմաևը, որն իր հռչակի համար պարտական է հայազգի Առնո Բաբաջանյանին, որի երգերն էր կատարում։ Հայ է նաև Ռաշիդ Բեյբութովը, ով ոչ միայն աշխատել է Երևանում, այլև հայերեն է երգել։ Ընդհանրապես, ազերի երգիչները բոլորն են հայ, քանի որ կատարել և կատարում են հայազգի Սայաթ Նովայի կողմից գրված երգերը։
Ու ընդհանրապես, Ադրբեջանը մեծ մասամբ Հայաստանն է, իսկ փոքր մասամբ՝ Լեզգիստանն ու Թալիշստանը, քանի որ 98-ամյա թուրքի մոտ ոչնչացնելուց և ավերելուց բացի՝ ուրիշ ոչինչ լավ չի ստացվում։ Դա է նրանց մենաշնորհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել