Image result for ԿառավարությունՀանրապետության 4 մարզեր ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանն են ներկայացրել 24 ներդրումային ծրագիր:

Ավելի կոնկրետ լինելու համար նշեմ, որ, օրինակ, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերի համայնքների բնակիչները ներկայացրել են ներդրումային բիզնես-ծրագրեր, որոնցից մեկով առաջարկվում է կտավատի ձեթի գործարան բացել, մյուսով՝ հիմնել ջերմոցային տնտեսություն:

Առաջարկվող երկու ծրագիրն էլ, ըստ էության, հեռանկարային են եւ կառավարության կողմից ֆինանսավորման դեպքում կարող են լուծել մի քանի խնդիր՝ կստեղծվեն աշխատատեղեր, գյուղերում կբարձրանա զբաղվածության մակարդակը, քանի որ ըստ ծրագրի՝ գրեթե ողջ գյուղը ներգրավված կլինի կտավատի վարուցանքի աշխատանքներում, արդյունքում գյուղացիները կրկնակի եկամուտ կստանան, իսկ արտահանման դեպքում եկամուտներն էլ աելի կշատանան, հայկական արտադրանքն էլ կներկայացվի աշխարհում: Ծրագրերով նախատեսվում է, որ այս ամենը կյանքի կոչելուց հետո համայնքները կարճ ժամանակահատվածում կվերադարձնեն ներդրումների համար հատկացված գումարը:

Ներդրումային ծագրերը նախարարությանն են ներկայացվել այն բանից հետո, երբ բոլորովին վերջերս մարզերում կյանքն աշխուժացնելու նպատակով վարչապետը դիմել էր մարզերի բնակիչներին՝ ամենայն մանրամասնությամբ կառավարությանը ներկայացնելու իրենց համայնքներում իրականացվելիք կոնկրետ բիզնես-ծրագրեր, ինչից հետո գործադիրից ֆինանսավորում խնդրել այդ ծրագրերն իրականացնելու համար:

Հուսանք, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն առաջիկայում կստանա ներդրումային ծրագրերի այլ առաջարկներ եւս, եւ որ այդ ծրագրերը կյանքի կկոչվեն՝ աշխուժացնելով մարզային կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել