Tert.am-ը նգրում է.

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ՀՀ բանկերում 1000-ական դոլար դնելու առթիվ սփյուռքահայերին ուղղված իր կոչին արձագանք եղե՞լ է:

«Օ, այո՜: Երեկ մի այնպիսի մի մեծ գումարի մասին լսեցի, որ հաճույք ստացա: Մեկն օրինակ ինձ ասաց, որ 1.5 մլն բերեցինք, ներդրեցինք հայկական բանկերում: Դա հաճույք էր: Եվ կարող եմ Ձեզ ցույց տալ այն նամակները, այն հարցադրումները, այն վերաբերմունքը, որ սփյուռքահայերն արեցին: Օրեր առաջ մի կին եկավ Լիբանանից, 200 հազար դոլար էր բերել և խնդրում էր, որ ես օգնեմ, բայց ես ասացի՝ «Դուք կարող եք բոլոր բանկերում դնել»։ Ինձ համար նշանակություն չունի որ բանկում, ինձ համար կարևորը, որ գումարը մեր բանկերում լինի, և բանկի տոկոսները ցածրանան»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

Ավելին՝ ըստ Հրանուշ Հակոբյանի, իր կոչից հետո գումարների հոսք եղել է, բայց քանի որ երևույթն ինքնին գաղտնի է, չեն կարող հրապարակայնացնել:

Հրանուշ Հակոբյանը նշեց նաև, որ Կանադայից մի սփյուռքահայ յուրաքանչյուր դստեր համար 3000-ական դոլար է դրել բանկերում: «Աղմուկը տարածվեց սփյուռքում, իմացան և սկսեցին դնել»,- ասաց նա:

«Մենք սփյուռքին դիտարկում ենք և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ մտավոր ռեսուրս, և՛ մշակութային ռեսուրս, և ընդհանրապես կապեր, կարողություններ, հարաբերութուններ, մոտեցումներ»,-հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլ հայտնի սփյուռքահայերի հայտարարությունը, որ սփյուռքն օգտագործվում է միայն ֆինանսական, շահադիտական նպատակներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել