Картинки по запросу otnosheniyaԱյո՛, այո՛, մենք գիտենք, որ ցանկացած հարաբերություն պահպանվում է փոխզիջման վրա: Բայց դա դեռ չի նշանակում, որ պարտավոր ես հանդուրժել քո հանդեպ վատ վերաբերմունքը:

1. Նա արհամարհում է քեզ: Խոսքը չի գնում փիսիկների նկարների մասին, որ ուղարկում ես նրան: Նա, օրինակ, չի պատասխանում զանգերիդ ու հաղորդագրություններիդ, կապ է հաստատում քեզ հետ միայն, երբ ինչ-որ բան է պետք: Նա չի հիշում քո ծննդյան օրը, մայրիկիդ անունը կամ սիրելի սրճարանիդ վայրը:

2. Նա խաբում է քեզ: Ամեն ինչ վաղ թե ուշ պարզվում է: Եվ եթե դու մի անգամ բռնացրել ես նրան խաբելիս, պետք է ավելի զգոն լինել: Եթե իրավիճակը կրկնվի, մտածիր` արդյո՞ք քեզ պետք է մեկը, ով արժանի չէ քո վստահությանը:

3. Նա չի կատարում իր խոստումները: Եթե նրան այլմոլորակայինները չեն փախցրել, նա չի ընկել ու ոտքը չի ջարդել, ապա չկա ոչ մի արդարացում, թե ինչու չի կատարել իր խոստումը:

4. Նա քեզ լուրջ չի ընկալում: Լուրջ խոսակցություն սկսելու քո ամեն փորձ ձախողվում է: Երբեմն քեզ թվում է, որ նա փոքրիկ ու կամակոր երեխա է:

5. Նա օգտագործում է քեզ: Ծախսում է քո փողերը, խնդրում է քեզ լվանալ իր հագուստը, ուտելու մի բան պատրաստել: Նա պարզապես շահագործում է քեզ` փոխարենը ոչինչ չտալով:

6. Նա կոպտում է քեզ: Ծխելիս փչում է դեմքիդ, կողքիդ հայհոյում է, չգիտի «շնորհակալություն» և «ներողություն» բառերը:

Ի՞նչ անել, եթե սիրելիդ իրեն այդպես է պահում: Միանգամից մի բան ձեռնարկել: Անիմաստ է նստել և սպասել, որ նա կփոխվի, որովհետև մարդիկ չեն փոխվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել