Похожее изображениеՍփյուռքահայությունը, մասնավորապես՝ հայության կողմից երիցս հարգված Սերժը (անշուշտ, Թանկյան), որոշակիորեն կլյաուզ է անում՝ Հայաստան գալով ու ընտրությունները դիտարկելով։ Ի՞նչ է, նրանք չէի՞ն հասկանում, որ Հայաստանում մինչ այս ընտրություններ են կեղծվել, ձայներ են փոշիացել, չգիտեի՞ն, որ 96 թվից այս կողմ չեն եղել ընտրություններ, որոնք չեն անցել անաղմուկ։ Չգիտեի՞ն, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլել հասարակության մեծամասնության ակնկալիքներն ու պահանջմունքները։ Դրանով է պայմանավորված իշխանության ու հանրության՝ մեկը մյուսի հանդեպ փնթի վերաբերմունքը։ Դրա արդյունքում մարդիկ էսօր ընտրական պրոցեսի նկատմամբ ոչ միայն հետաքրքրություն, այլև հավես էլ չունեն, ու ամեն ինչ դրա համար արվում է, որ հասարակությունն իգնոր անի քաղաքական պրոցեսները։ Արդյունքում վերջին ընտրությունները, դիցուք՝ ՏԻՄ մակարդակով, ցույց տվեցին, որ ընտրատեղամասում ոչ մի ընտրություն էլ չի կեղծվում։ Պառլամենտականի ժամանակ էլ չի կեղծվելու, որովհետև դրա կարիքը չի լինելու։ Հիմա հարց՝ ինչպե՞ս կվերաբերվեն Սերժին (անտարակույս, Թանկյան), Արսինե Խանջյանին,Ատոմ Էգոյանին, Շավոյին և մնացածին իրենց երկրպագուներն ու ֆանատները, երբ Սերժը ընտրատեղամասը փակվելուց հետո կամ հաջորդ օրը հայտարարի, որ, անշուշտ, Հայաստանում տեղի են ունեցել նորմալ ընտրություններ, որի արդյունքում հաղթել է ԴԵՄԿՈՒՍԸ։ Կատակ էր, իհարկե ՀՀԿ-ն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել