Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցի քննարկումը, ինչից հետո Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ կաթողիկոսությունը որոշել է այս հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այս մասին տեղեկացնում է Asbarez.com–ը:

«Դեկտեմբերի 6-ը կարևոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի և մասնավորապես հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար և լուրջ մտորումների, խորհրդակցության և ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում և 1932թ. Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին»,- Լիբանանից ուղիղ տեսաուղերձի ժամանակասել է Արամ Ա կաթողիկոսը:

Արամ Ա–ն համոզմունք է հայտնել, որ եկել է ճանաչման փուլից փոխհատուցման փուլին անցնելու ժամանակը` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:


«Դեկտեմբերի 6-ին մեր թղթածրարը, այլ խոսքով` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մեր պահանջը պաշտոնապես պետք է Ստրասբուրգում ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասել է նա՝ ավելացնելով, որ դրա հաջորդ օրը Բելգիայում մամուլի ազգային ակումբում տեղի կունենա հրապարակային մամուլի ասուլիս, որին կմասնակցեն կաթողիկոսության իրավական մարմնի հինգ անդամներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել