Tert.am-ը գրում է.

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ կառավարությունը, վարչապետը շատ վճռական են տրամադրված ստվերի դեմ պայքարի հարցում։ Նա պատահական չի համարում, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է ստվերի խնդրին և նշել՝ «եթե ստվերի դեմ չպայքարենք, սպիտակ դաշտ չբերենք, ապագա չենք ունենա»:

«Գնալով վարչապետն օղակը նեղացնում է, ավելի սեղմում է այն խնդիրների շուրջը, որոնք որ պետք է վերացվեն»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը: Նա նշեց, որ ուրախ կլիներ ՀՀԿ համագումարին ևս լսել կոռուպցիայի դեմ պայքարը արշավի ձևով կազմակերպելու մասին, ինչը ստվերի դեմ պայքարի հարցում լայն գործիք կհամարվեր:

«Միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանի ՀՆԱ-ի 30-50 տոկոսը ստվեր է, ինչը նշանակում է, որ տարեկան հինգը միլիարդ դոլար գտնվում է ստվերում, և դրան համարժեք բյուջե չի մտնում 1-1,2 միլիարդ դոլար հարկ: Այսինքն՝ մենք կարող էինք նույն հաջողությամբ ունենալ 3,5 միլիարդանոց բյուջե, ոչ թե 2,5 միլիարդանոց և բազմաթիվ խնդիրներ լուծեինք: Մենք բավական ռեսուրսներ չենք օգտագործում, և դրանք գնում են որոշ խմբերի գրպանները, դրա համար Հայաստանում ստվերը, կոռուպցիան բարձր ցուցանիշ ունեն»,-ասաց նա և նշեց, որ ստվերի դեմ պայքարը կարևոր է նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել